Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

«Ձմռանը մաշկը խոնավացման կարիք ունի». մաշկավեներաբան

«Ձմռանը մաշկը խոնավացման կարիք ունի». մաշկավեներաբան

Ցանկացած եղանակի տատանում, կլիմայի փոփոխություն առաջինն իր վրա մաշկն է զգում: Այդ մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարկների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ Սամվել Հովհաննիսյանը`հավելելով, որ այդ փոփոխությունները կարող են մարդու մաշկը ենթարկել սթրեսի: Ոստի` պետք չէ անտեսել խնամքի միջոցները. «Մարդու մաշկը խնամքի կարիք ունի հատկապես ցուրտ եղանակին, քանի որ այդ ժամանակ տեղի են ունենում արյան անոթների, մկանային, նաեւ մազանոթային ցանցի սպազմ, եւ արյունը, այսպես ասած, չի հասնում դեպի վերջույթները»,- բացատրեց բժիշկը:


Հարցին, թե ինչպե՞ս է պետք խնամել մաշկը ցուրտ եղանակին, Ս. Հովհաննիսյանի պատասխանը հետևյալն էր. «Ձմռանը մաշկը խոնավացման կարիք ունի: Դա չի նշանակում, որ պետք է հաճախ ջրով լվացվել: Տանից դուրս գալուց խորհուրդ է տրվում է խոնավացնող քսուկներ օգտագործել»: Ս. Հովհաննիսյանի խոսքերով`շուկայում քսուկների լայն ընտրության հնարավորություն կա: 


Խոսելով խնամքի միջոցների մասին, մաշկավեներաբանը տեղեկացրեց, որ այսօր շուկայում կան նաև կոպերի համար նախատեսված քսուկներ. սա, իհարկե, որևէ կապ չունի սեզոնային փոփոխությունների հետ: «Կոպերի խնամքի համար կոսմետիկ միջոցների, դեղերի շատ մեծ խումբ է ի հայտ եկել, նախկինում նման միջոցներ չեն եղել: Կոպերի հետ կապված խնդիրներն առաջանում են այն անհատների մոտ, ովքեր երկար ժամեր են անցկացնում համակարգչի առջև»:


Ս. Հովհաննիսյանի խոսքերով`ձմռան ամիսներին ավելի հաճախ հանդիպող մաշկային խնդիրներից են ցրտահարությունները: Ի դեպ, այն տարբեր աստիճանների է լինում: 


«Որպես բարդություն կարող է առաջանալ Ռեյնոյի համախտանիշ, երբ արյան կանգը մազանոթներում սկսվում է վերջույթներից՝ մատների ծայրերից եւ, հետզհետե բարձրանալով, ընդգրկում է հոդերը: Դա բավականին լուրջ խնդիր է»:


Բժիշկը փաստեց, որ ազգաբնակչությունն ավելի հետևողական է դարձել սեփական առողջության հարցերում, անգամ կանխարգելիչ նպատակներով են դիմում մաշկավեներաբանների օգնությանը: «Օրինակ`բավականին շատացել են այն երիտասարդ զույգերի թիվը, ովքեր ամուսնությունից առաջ անցնում են համապատասխան համալիր հետազոտություններ, ինչը ողջունելի է»:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ